Եվրամիությունն առաջիկայում վճռականորեն կպատասխանի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած եվրոպական ապրանքների 25 տոկոս մաքսատուրքերին՝ նշվել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) տարածած հայտարարությունում։ ԵՀ-ը մեկնաբանել է Թրամփի խոսքերն այն մասին, թե ԵՄ-ը «ստեղծվել է Միացյալ Նահանգներին շահագործելու համար և դա հաջողությամբ արել է»։ Բրյուսելը շեշտել է, որ Եվրամիությունն «աշխարհի ամենամեծ շուկան է, ինչը մեծ հաջողություն է ԱՄՆ-ի համար»։               
 

Երբ նայում ես աշխարհի քարտեզին, առաջին հերթին Հայաստանն ես փնտրում

Երբ նայում ես աշխարհի քարտեզին, առաջին հերթին Հայաստանն ես փնտրում
02.03.2024 | 07:25

Երբ նայում ես քաղաքի հատակագծին, առաջին հերթին ի՞նչն ես փնտրում՝ քո տունը, եթե անգամ էդ պահին տանը չես։ Երբ նայում ես Հայաստանի քարտեզին, առաջին հերթին քո քաղաքը կամ գյուղն ես փնտրում, եթե անգամ ուրիշ քաղաքում ես։ Երբ նայում ես աշխարհի քարտեզին, առաջին հերթին Հայաստանն ես փնտրում, եթե անգամ ուրիշ երկրում ես, բայց սիրտդ հո Հայաստանու՞մ է, էությունդ հո մնացե՞լ է Հայաստանում։ Երբ նայում ես տիեզերքի քարտեզին, առաջին հերթին Արեգակնային համակարգն ես փնտրում։

Ամեն տեղ դու քեզ ես փնտրում՝ քո մնայունը, քո հավերժը, եթե անգամ էդ պահին բացակա ես։

ՈՒ ո՜նց ես ուրախանում, երբ գտնում ես:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5943

Մեկնաբանություններ